Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Դու էն աստիճանի հակահայ ես, որ մեկ րոպե լռությամբ զոհված 4 տղաների հիշատակները չհարգեցիր

Դու էն աստիճանի հակահայ ես, որ մեկ րոպե լռությամբ զոհված 4 տղաների հիշատակները չհարգեցիր
29.06.2023 | 21:59

Կառավարության նիստի բացման խոսքը ԵԽԽՎ՝ անցած շաբաթ ընդունած բանաձևի մասին էր․

ոգևորված պաթոսվեց, դրոշակի տեղ ծածանեց ու դոշին դրած փառաբանեց, թե գիտեք, կոչ արեցին, հորդորեցին ու դատապարտեցին։ Է հա հետո՞, դրանից 200 օր բլոկադայի մեջ գտնվող մեր հայրենակիցների կյանքում փոփոխություն եղա՞վ, դեղ, սնունդ կարողացա՞ն տանել, կամ հիվանդներին համապատասխան բուժօգնություն ցուցաբերել, իհարկե` ո՛չ։

Դա կենաց էր, որն ասացին ու անցան առաջ, իսկ քո նմանն էլ դրանից ոգեշնչված կրկնեց, որ «մեր տարածաշրջանում խաղաղությունը այլընտրանք չունի և մեր կառավարությունը առերեսվելով բոլոր դժվարությունների ու բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»։

Դե դու խաղաղությունդ շարունակի, թող նրանք էլ մեր տղերքի արյունը հեղեն։

Դու էն աստիճանի հակահայ ես, որ «դաժե» նիստին, որ ասացիր էդ 4 տղեքի մահվան լուրը, անամոթաբար ու լկտիաբար գոնե ձևական, այնպես էլի՝ քո սիրած «տեսարանային» ժանրի կանոնների համաձայն, մեկ րոպե լռությամբ հիշատակները չհարգեցիր, բայց քո սիրելի «լաքա Սիրակի» դեպքում՝ մի հատ կառավարությունում ոտքի կանգնեցիք, մի հատ էլ ԱԺ ուսապարկերով։

Օրինակ, կարո՞ղ եք ասել, ո՞վ կարող է 1 ժամ 15 րոպե ջուր ծեծել, խոսել ամեն ինչից, բայց ոչնչից:

Ճիշտ է՝ կլասիկ պոպուլիստը։

ՈՒղիղ 18 րոպե մենակ ասֆալտի գծամետրեր էր թվարկում, թե որ մարզում, ինչքան ասֆալտ են արել, քանի որ էական ասելիք չկար, օրակարգ էր պետք լցնել։

Պարզվում է՝ Երասխից-Տիգրանաշեն 4,6 կմ ճանապարհ են սարքում, հասկանալի է, թե ինչ նպատակներով, էդ մասով ամեն ինչ հստակ է։

Հետ անցավ իր սիրած մյուս թեմային․ փայլատակած դեմքով խոսում էր տնտեսական «աննախադեպ» ցուցանիշներից՝ է՛լ արդյունաբրություն, է՛լ շինարաություն ու առևտուր, ծառայություններ, արտահանման աճ, բանկերի «ռեկորդային ավանդային ցուցանիշներ»։

Հետո էլ սիրած թոշակների հետվերադարձի ու հուլիսի 1-ից բարձրանալու մասին մի 10 րոպե փիառվեց։

Հա չմոռանամ ասել, բանից պարզվում է, սրանք մի հայտարարգիր լրացնել չեն կարողանում ու լիքը սխալներ են արել էդ թուղթը լրացնելիս:

Բա մենք էլ ի՞նչ ենք ուզում՝ անվտանգությու՞ն, պետականության պահպանու՞մ։

Վերջում հրապարակ եկավ Ավինյան Տիկոյի թեման, ու հպարտ հայտարարեց նոր 180 հատ չինական ավտոբուս ձեռք բերելու մասին, խոսեց Երևանի տրանսպորտային պարկը թարմացնլու փաստի մասին՝ հիշեցնելով «հուսահատության գազալները»։

Պետության հաշվին Ավինյանի քարոզ են անում:

Ի դեպ, ընտրություններից 2 ամիս առաջ։

Ասեմ նաև, որ օրակարգում 46 հարց էր, զեկուցվեց 3-ը։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 3129

Մեկնաբանություններ